Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Իրադարձային 06.06.2019   11:34   94
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր աշխարհահռչակ հայ երգահան, հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի ծննդյան տարեդարձն է: Արամ Խաչատրյանը մեծաթիվ սիմֆոնիաների, նվագախմբային գործերի հեղինակ է, որոնք մինչ այսօր կատարվում են ոչ միայն հայկական, այլև օտարազգի ու համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի կողմից:

1956թ. «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո նրա անունն ուղղակի թնդաց ամբողջ աշխարհում: Արամ Խաչատրյանի տաղանդը դրսևորվում է նաև նրանով, որ «Սպարտակ»–ի կողքին կարող է գրել այնքան հայկական, ազգային մտածելակերպին բնորոշ «Գայանե» բալետը` օտարեկրացիներին լավագույնս մատուցելով հայկական մշակույթը:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ., Թիֆլիսի մոտակայքում գտնվող Քոջորիում: Դեռևս մանուկ հասակում ինքնուրույն սկսել է փողային գործիքներ նվագել։ Չնայած Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում, երբ եկել է Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան):

1925թ. Արամը սկսում է կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929թ. ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա։ Փայլուն գնահատականներով ավարտելով կոնսերվատորիան` ներկայացնում է իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Իսկ դրանից հետո սկսվում է նրա ստեղծագործական բուռն գործունեության շրջանը: 1936-1947թթ. ամենաարգասավորն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի կոնցերտ»-ը։ 1946թ. է ստեղծվել «Երկրորդ սիմֆոնիան», 1943թ.՝ «Կոնցերտ թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար», 1946թ. «Երրորդ սիմֆոնիան» և 1947թ.՝ «Պոետիկ սիմֆոնիան»։

1940-ականներին նա շրջում է ամբողջ Խորհրդային Միությունում՝ Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950թ. մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Հետագա տարիներին շրջագայում է 42 երկում, լինում բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում հանդիպում է մշակույթի բազմաթիվ հանրահայտ գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։

50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունեությունը Գնեսինների ուսումնարանում և Մոսկվայի կոնսերվատորիայում։

Արամ Խաչատրյանը մահացել է 1978թ. մայիսի 1-ին և թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ հայ այլ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արամ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon