Այսօր ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օրն է

Օրացույց 03.03.2021   10:00   1101

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ականջի և լսողության առողջության պահպանմանն ուղղված հատուկ օր է սահմանել։ Ամեն տարի՝ մարտի 3-ին, նշվում է Ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օրը (International Day for Ear and Hearing)։

Ենթադրվում է, որ այս օրը տարբեր երկրների բժշկական ու կամավորական կազմակերպությունները պետք է միջոցառումներ անցկացնեն՝ հասարակությանը ականջի ու լսողության հետ կապված հնարավոր խնդիրներին ծանոթացնելու նպատակով։

Մյուս կողմից Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը խոստանում է կազմակերպության անդամներին բազմակողմանի աջակցություն ցույց տալ ականջի ու լսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց բժշկական ու պրոֆիլակտիկ օգնություն կազմակերպելու հարցում։

Այսօր լսողության կորուստը աշխարհում հաշմանդամության սենսորային ձևերից ամենատարածվածն է։ Լսողության խնդիրներով ու խլությամբ աշխարհում տառապում է մոտ 360 միլիոն մարդ։

Որպես խլության հիմնական պատճառներ նշվում են գենետիկ խախտումները, ականջի խրոնիկ ինֆեկցիաները, մի շարք հիվանդություններ՝ մենինգիտ, խոզուկ, կարմրախտ և այլն, ինչպես նաև որոշ դեղերի ու միջավայրի վնասակար գործոնների ու առաջին հերթին՝ աղմուկի ազդեցությունը։

Բժիշկների կարծիքով խլության դեպքերի կեսից ավելիի դեպքում կարելի կլինի կանխել այն՝ վերացնելով նրա զարգացման պատճառները։


 Պիտակներ
         Միջազգային օրեր, մարտի 3


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb