Այսօր Աբխազիայի խորհրդարանը կքննարկի երկրի նախագահի հրաժարականը

Աշխարհ 13.01.2020   11:01   219
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ժամը 11։00-ին կմեկնարկի Աբխազիայի խորհրդարանի նիստը, որում քննարկվելու է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականն ու նրա փոխարեն երկրի ժամանակավոր նախագահը նշանակելու հարցը։

«Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ընդդիմության առաջնորդ և պատգամավոր Ասլան Բժանիան:

Նախօրեին Աբխազիայի փոխնախագահը հայտարարել է, որ երկրի նախագահը հրաժարական է տվել, ստորագրել է  համապատասխան փաստաթուղթ: Ռաուլ Խաջիմբան ղեկավարում էր երկիրը 2014 թվականից: 2019 թ. սեպտեմբերին նա վերընտրվել էր:

Հիշեցնենք՝ Աբխազիայում մի քանի օր ցույցեր  էին՝ նախագահի հրաժարականի պահանջով: Ցուցարարները դժգոհ են ոչ միայն վերջին իրադարձություններից` Սուխումի կենտրոնում տեղի ունեցած կրակոցից, այլև հանրապետության ցածր սոցիալական կարգավիճակից: 


 



 Պիտակներ
         Տարածաշրջան, Աբխազիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon