Այսօր 1988թ. ավերիչ երկրաշարժի տարելիցն է

Օրացույց 07.12.2019   10:00   471
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:41-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,0 բալ, իսկ ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ։ Սպիտակի երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր մոտ 1 մլն. մարդ։

Երկրաշարժից տուժել էին 21 քաղաք և շրջկենտրոն, 342 գյուղ։ Անօթևան էր մնացել 51 հազ. մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազ. մարդ, զոհերի թիվը կազմել է 25 հազ.։

Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազ., և Սպիտակում՝ 4 հազ.։ Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի և կառույցների նախագծման ժամանակ։ Այսինքն, խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները։ 

1988թ. Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանում չկար որոշակի սեյսմապաշտպանական համակարգ, պետությունը և բնակչությունը անպատրաստ էին դիմագրավելու ավերիչ երկրաշարժին, թեև ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ ուժեղ երկրաշարժեր Հայաստանում եղել են, և կարող են լինել։



 Պիտակներ
         Սպիտակի երկրաշարժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon