Այս տարվա խաղողի բերքը շարունակում է մնալ դաշտերում

Իրադարձային 18.09.2020   13:26   46

Նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողի բերքը 30-35%-ով ավելի առատ է։ Թվում է, թե այս պարագայում գյուղացու եկամուտներն էլ պետք է ավելին լինեն։

Սակայն մթերման սեզոնն է, բայց խաղողը շարունակում է մնալ դաշտերում՝ ոչ ձեռնտու գնով մթերելու առաջարկի պատճառով։

Խաղողագործությամբ զբաղվող 89 վերամշակող ընկերություններից միայն 9-ն է նախապես ու հստակ պայմանավորվում գյուղացու հետ, իսկ մնացած ընկերությունները, ըստ խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի, կա՛մ մերժում են գյուղացուն, կա՛մ հանդես են գալիս շատ ցածր գնով մթերելու առաջարկություններով։

Ըստ Սարգսյանի՝ ոլորտում վերահսկողության անհրաժեշտություն կա: 

 



 Պիտակներ
         խաղողի բերք, մթերման, մթերում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb