Այս տարի կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Սպորտ 04.07.2020   20:15   921

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնություն անցկացնելու որոշում է կայացրել: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Օլիմպիական տարիներին նման մրցաշար սովորաբար չի նախատեսվում, բայց քանի որ 2020թ Տոկիոյի խաղերը հետաձգվել են մեկ տարով, ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է աշխարհի առաջնություն կազմակերպել դեկտեմբեր ամսին, որպեսզի ըմբիշները կարողանան մտնել հունի մեջ մինչև վարկանիշային մրցումների մեկնարկը, որոնք կայանալու են 2021թ գարնանը:

Առաջնությունը նախատեսված է անցկացնել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, որտեղ կայացել են 2012 և 2017թթ Եվրոպայի առաջնությունները: Մրցաշարի վերջնական ժամանակացույցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Նշենք, որ Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները կորոնավիրուսի պանդեմիայի տարածումից հետո առայժմ հավաքներ չեն անցկացրել: Մեր ըմբիշները մարզումներ են անցկացնում տեղերում, հիմնականում ֆիզիկական վիճակը պահպանելու համար:



 Պիտակներ
         ըմբշամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb