Այս տարի 20 վերելակ կփոխարինվի նորերով

Իրադարձային 13.08.2019   14:29   59
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն շուրջ 4400 վերելակ, դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Դրանք տեղադրվել են դեռևս 1956-1993թթ., թեպետ շահագործման սահմանված ժամկետը մինչև 25 տարի է: Այսինքն՝ գրեթե բոլոր վերելակները սպառել են այդ ժամկետը: 

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 2007-2008թթ. պետական բյուջեից հատկացված 3 մլրդ դրամով Երևանում տեղադրվեց 35 նոր վերելակ, նորոգվեց շուրջ 2500-ը: Սակայն նորոգվածներն արդեն վերանորոգման կարիք ունեն, խնդիրը պահանջում է համապարփակ լուծում: Նշենք նաև, որ շենքերի մեծ մասի բնակիչներն այդքան միջոցներ չունեն: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքն ասում է. վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին:

Յուրաքանչյուր շենք ունի սպասարկող ընկերություն, որի ծառայությունների դիմաց բնակիչները սպասարկման վճար են տալիս: Եվ, եթե ընթացքի ժամանակ վերելակը փչացել է, հենց նրանց էլ պետք է դիմել: Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանն սպառնացող վտանգը՝ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է վերելակների փոխարինման ընդգրկուն ծրագիր. խոսքը 3500 նոր վերելակի մասին է: Այս թվում ներառված չեն վթարային շենքերի, նորակառույցների, նաև շենքերի բեռնատար վերելակները: 
«Հունվարին հայտարարել էինք, որ մտնում էինք վերելակների փոխարինման համապարփակ նախագծի փուլ: Խոր ուսումնասիրություններ, դիտարկումներ, հարցումներ: Լուծումները ներառել ենք նախագծում, որը վերջերս ներկայացվեց Կառավարությունում և արժանացավ հավանության: Ստեղծվել է միջգերատեսչական խումբ»,-նշել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: 

Նախնական հաշվարկով՝ 3500 վերելակի փոխարինումը կտևի 4 տարի: Մնում է շենքերի բնակիչների մեծամասնության համաձայնությունը: 

«Քաղաքը, որպես առանձին բյուջետային միավոր, չունի այդ ֆինանսական հնարավորությունը, որովհետև խոսքը 32 մլրդ դրամի մասին է, իսկ, ինչպես գիտեք, դա մեր մեկ տարվա մուտքերի ծավալն է: Քաղաքապետի հանձնարարությամբ մենք նախնական փորձնական մի ծրագիր ենք իրականացնում, որի շրջանակում 20 վերելակ կփոխարինվի նորերով»:

Շենքերն ընտրվել են տասը վարչական շրջաններից: Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: 

«20 վերելակները կփոխարինվեն համայքնային միջոցներով՝ մոտավորապես 190 մլն դրամ է: Դա քաղաքի ու երկրի մասշտաբով աննախադեպ ծրագիր է: Մինչև տարեվերջ կունենանք տեղադրված վերելակները. օրեր առաջ մրցույթը տեղի ունեցավ և ամենաուշը դեկտեմբերին կունենանք նոր վերելակներ»,-նշել է Հայկ Սարգսյանը:

Նախքան վերելակների փոխարինման ծրագրի ամբողջական իրագործումը՝ քաղաքը վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերի առումով շարունակելու է աջակցել բնակիչներին: Այս տարի համայնքի բյուջեից այդ նպատակին տրամադրվել է շուրջ 121 մլն դրամ. ավելին՝ քան նախորդող տարիներին:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         վերելակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon