Այս շաբաթ վերսկսվում է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով վկաների հարցաքննությունը

Աշխարհ 15.10.2019   16:49   94
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, այս շաբաթ վերսկսում է նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթացը, քանի որ օրենսդիրներն աշխատանքի են վերադառնում երկշաբաթյա հանգստից հետո։ Փակ դռների հետևում վկայություններով են հանդես գալու վարչակազմերի ներկա ու նախկին պաշտոնատար անձինք։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նիստը հոկտեմբերի 14-ին լսում է Թրամփի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի և Ռուսաստանի հարցերով բաժնի նախկին տնօրեն Ֆայոնա Հիլին։

Մեծ կարևորություն է ունենալու Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդի վկայությունը հինգշաբթի օրը։

Թրամփի ընտրարշավի դոնորներից Սոնդլանդը, որն այս պաշտոնում ավելի շատ նախագահի ընտրությունն է, քան փորձառու դիվանագետ, հեռախոսային այն գրառումների մասնակիցներից է, որոնք ըստ դեմոկրատների, անհանգստություն են արտահայտել Ուկրաինայի հարցով Ջո Բայդընի վրա նախագահի գործադրած ճնշումների կապակցությամբ։

Իմփիչմենթի հարցով սկսված հետաքննությունը վերաբերում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև հուլիսի 25-ին անցկացված հեռախոսազրույցին, որի ժամանակ Թրամփը հորդորել էր Վոլոդիմիր Զելենսկիին հետաքննություն իրականացնել քաղաքական իր մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդընի և նրա բիզնեսմեն որդու՝ Հանթըր Բայդընի հարցով։

Դեմոկրատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ նա, ըստ մեղադրանքների, ժամանակավորապես կասեցնելով Ուկրաինայի համար նախատեսված 391 միլիոն դոլարի հատկացումները, ճնշումներ է բանեցրել ԱՄՆ-ի դաշնակից այս երկրի նախագահի վրա՝ պահանջելով, որ նա «քաղաքական կեղտ» գտնի կապված իր մրցակից Բայդընի անվան հետ։

Սկսված հետաքննությունը կարող է Ներկայացուցիչների պալատին թույլ տալ հաստատել իմփիչմենթի մասին օրենքը, որից հետո հարցը կդրվի Սենատում՝ որոշելու համար, Թրամփը պիտի ազատվի զբաղեցրած պաշտոնից, թե ոչ։

Սենատում, սակայն, մեծամասնություն են կազմում հանրապետականները, որոնք ցույց չեն տալիս նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցում հետաքրքրություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Թրամփ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon