Այս պահին գնաճը ՀՀ-ում ցածր և կառավարելի է. ԿԲ փոխնախագահ

Իրադարձային 21.05.2019   18:10   53
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում գնաճն այս պահի դրությամբ 2.2% է, որը տարվա կտրվածքով լինելու է ԿԲ-ի նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանում։

«Մեր նպատակը 4% է, պլյուս-մինուս 1,5%, այսինքն՝ ստորին սահմանը 2.5-3.5%-ի շրջանակներում է: Իսկ կանխատեսվող ժամանակահատվածում, որը 36 ամիսն է, կամ 3 տարվա կտրվածքով, գնաճը 18 ամիսների ընթացքում կկայունանա ԿԲ նպատակային ցուցանիշի շուրջ»,- ասել է Ներսես Երիցյանը։

Ներսես Երիցյանի խոսքերով՝ գնաճից քաղաքացիների դժգոհության պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

«Դրա համար մենք ցածր գնաճի կողմնակից ենք նաև այդ տեսակետից։ Գուցե գնաճի արագացումը բոլոր ապրանքների մասով 1% չէ: Գնաճն այնպիսի բան է, որ որոշ ապրանքներ, որոնք ավելի շատ են սպառվում, ավելի տատանողական են, ավելի շատ գնաճ կարող է լինեն: Այդ պատճառով, ընդհանուր առմամբ, ցածր գնաճը երաշխավորում է, որ բոլոր ապրանքների գների բարձրացումը լինի թույլատրելի սահմանում»,- հայտարարեց Ներսես Երիցյանը։

ԿԲ փոխնախագահը նաև նշեց, որ այս պահին գնաճը ՀՀ-ում ցածր և կառավարելի է:
 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon