Այս պահի դրությամբ ընտրությունները չեղարկելու քննարկում չկա․ Մակունց

Քաղաքական 26.05.2021   13:45   55

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է սահմանային իրավիճակի պատճառով ընտրությունները չեղարկվեն, ասաց․ 

«Ես կարծում եմ, որ այս պահին յուրաքանչյուրս մեր լիազորությունների և ազդեցության գոտում պիտի կայուն պահենք սահմանային վիճակը։ Ինչ վերաբերում է ընտրություններին՝ այս պահի դրությամբ ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու քննարկում չկա։

Հուսանք՝ նման առիթ չի լինի։ Պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման իրավիճակ չլինի, և ընտրությունները կայանան»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb