Այս 3 օրերին ՀՀ-ից մեկնել է 3 900 մարդ, եկել՝ 3 400-ը. փոխվարչապետ
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ փետրվարի 15-ից ունենալու ենք օրական 4 կանոնավոր չվերթներ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։
Ինչ վերաբերում է փետրվարի 1-ից մեկնողների և վերադարձողների թվին, Մհեր Գրիգորյանն արդեն հստակ վիճակագրություն ներկայացրեց․
«Այս երեք օրվա ընթացքում Հայստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, վերադարձել է 3400 մարդ, հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263 քաղաքացի։ Կարող ենք վստահ ասել՝ հավելվածը լիարժեք աշխատում է։ 7 քաղաքացիների դեպքում առաջացած խնդիրը հավելվածի հետ կապ չունի, ըստ նախնական տեղեկությունների՝ ռուս սահմանապահների մոտ կասկածներ է առաջացրել թղթային «QR» կոդը»,-նշեց գրիգորյանը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր