Այգում ծառահատումների արդյունքում ավելի քան 1․9 մլն դրամի վնաս է պատճառվել

Իրադարձային 13.04.2021   11:03   50

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ 2021 թվականի մարտի 30-ին news.am տեղեկատվական կայքում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դիմացի այգում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 24 տարբեր տրամագծի «Այլանթ» տեսակի ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 1,255.000 ՀՀ դրամ։

Ս.թ. ապրիլի 11-ին shamshyan.com տեղեկատվական կայքը հրապարակել է տեղեկատվություն վերը նշված տարածքում կրկին կատարված ծառահատումների վերաբերյալ։ Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից տեղանքը կրկին ուսումնասիրվել է, արդյունքում արձանագրվել է 15 տարբեր տրամագծի «Այլանթ» տեսակի ծառերի նոր հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 675,000 ՀՀ դրամ։

Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին՝ հետագա ընթացքն ապահովելու համար։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb