Այդպես էր և՛ Մութալիբովի, և՛ Էլչիբեյի, և՛ հայր Ալիևի դեպքում․․․

Տեսանկյուն 13.10.2020   10:43   27

Սա իմ տեսած երրորդ պատերազմն է Արցախի ազատության համար: Այս մասին իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Առաջին երկուսում, գոնե հանրային հարթակներում, հազվահյուտ եմ նկատել կամ լսել ադրբեջանական ղեկավարների ոգևորությունն ու բարձրագոչ հայտարարությունները: Իսկ, անգամ, եթե եղել են, ապա իսկույն ևեթ դրանց հաջորդել են անհաջողություններ... Անհաջողություններ հակառակորդի ճամբարում: Այդպես էր և՛ Մութալիբովի, և՛ Էլչիբեյի, և՛ հայր Ալիևի դեպքում Արցախյան առաջին պատերազմի տարիներին, այդպես էր նաև 2016-ի ապրիլյանի ժամանակ որդի Ալիևի համար... Հոր և որդու խեղճությունն զգացվում էր ոչ միայն մարտական գործողությունների ընթացքում, այլև՝ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պարտվածի խեղճություն էր...

Այսօր, կարծես թե, պատկերը մի քիչ այլ է: Ադրբեջանի գերագույն գլխավոր համարվող նախկին դասալիքը, որ տարիներ շարունակ իր պահվածքով առանձնանում էր որպես համեստ ու խոնարհ աշակերտ, իրեն փորձում է պահել աքլորավայել: Ավելին՝ այնքան է ոգևորված կարծեցյալ «հաղթարշավի» շուրջ հյուսած իր իսկ հորինվածքներով, որ արդեն՝ իրեն պատկերացնում է թելադրողի դերում:

Թե միապետին ինքնախաբեության տանող այս ոգևորությունը որքան կտևի, ժամանակի հարց է: Բայց, որ վերջնական արդյունքում նրա որդեգրած ճանապարհն անցնելու է նույն ոլորոններով, որոնցով անցել են իր նախորդները, դա անկասկած է: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»։



 Պիտակներ
         Սենոր Հասրաթյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb