Այդ ո՞նց է լինում

Տեսանկյուն 30.01.2019   15:08   372

Հովսեփ Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայկ Մարությանն ասում է, թե 1 կմ մետրոյի գծի կառուցման արժեքը 100 մլն. դոլար է (հղումը): Սա էլ՝ համացանցից առաջին գտածս տեղեկությունը. Սանկտ-Պետերբուրգում 1 կմ մետրի կառուցման գինը 600-700 մլն ռուբլի է, այսինքն 10 մլն դոլար, այն է՝ Մարությանի ասած գնից 10 անգամ էժան:

Այդ ո՞նց է լինում նման բան՝ կարո՞ղ եք ասել: Միայն թե չասեք թե Հայաստանում լեռնային պայմաններ են: Ս.Պետերբուրգում էլ՝ ճահճային գրունտ է, դրենաժի հսկայածավալ աշխատանքներ են անհրաժեշտ լինում: Էլ չեմ խոսում այն մասին, թե Ռուսաստանում որքան են ատկատները, որոնք ևս մտած են հաշվարկների մեջ: Եվրոպայում ամենաէժան գները սկսում են 50 մլն եվրոյից:

Օրինակ, Մադրիդի մետրոպոլիտենի նոր գծերը կառուցել են 1 կմ-ը 54 մլն. եվրոյով, կամ 62 մլն դոլարի կարգի: Կան, իհարկե անգամ 200 մլն դոլարանոց գծեր՝ Փարիզում և Լոնդոնում, բայց դե Նյու-Յորքում էլ կան 1 մլրդ. դոլարանոց գծեր: Ամեն դեպքում, հետաքրքիր է, թե այդ ով և ինչ մեթոդաբանությամբ է հաշվել այդ 100 մլն դոլարը: Ի դեպ, Բարեկամություն-Աջափնյակ գծի կառուցման աշխատանքների զգալի մասը արդեն կատարված է»:



 Պիտակներ
         մետրո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon