«Այդ ժամանակ Ալիեւ կրտսերը Ստամբուլի խաղատներում էր». Սենոր Հասրաթյան

Իրադարձային 22.07.2020   11:49   98

Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիևի արածհայտարարություններին:

«Երեկ հարեւան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագորգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետեւյալ բառամթերքը. «...Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույն եւեթ վազեցին Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու...»: Եզրափակելով՝ նաեւ հոխորտաց. «...Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի...»:

Դե ինչ, երեւի տեղն է թարմացնելու հարեւան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական եւ ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել:

Իհարկե, Իլհամ միապետը չի կարող սա հիշել, եւ գիտե՞ք ինչու, որովհետեւ երբ ադրբեջանական «ամենազոր» բանակը եւ վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած Հայոց բանակից, հայր Ալիեւի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում...

Եվ միայն հայրենիք վերադարձավ այն ժամանակ, երբ իր հոր խնդրանքով Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը... Ահա սա է պարոն միապետ պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որն ի դեպ կրկնվեց նաեւ քո օրոք՝ 2016թ. ապրիլին... Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Հասրաթյանը։



 Պիտակներ
         Սենոր Հասրաթյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb