Ախտանիշներ չունեցող մարդիկ կարող են լինել կորոնավիրուսի վարակակիրներ

Իրազեկիչ 15.06.2020   20:15   4724

Լրացուցիչ ապացույցներ են ի հայտ եկել, որ կորոնավիրուսային վարակները տարածվում են այն մարդկանց կողմից, ովքեր չունեն հստակ ախտանիշներ: Այս հանգամանքը բարդացնում է համաճարակի վերահսկողության ջանքերը, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը :

Սինգապուրում հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունն ամենաարդիականն է, ըստ որի՝ վարակների մոտ 10% -ը առաջացնում են այն մարդիկ, ովքեր վարակվել են, բայց դեռ չունեն ախտանիշներ:

Այս տվյալները ստիպել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին փոխել վարակված լինելու սահմանումը ամերիկացիների համար, ըստ որի, յուրաքանչյուրն անկախ ախտանիշների առկայությունից կամ բացակայությունից կարող է վարակակիր լինել:

Այս հանգամանքը զգալիորեն դժվարեցնում է համաճարակի դեմ պայքարը: Շատ մարդկանց համար կորոնավիրուսը արտահայտվում է բարձր ջերմությամբ և հազով: Առողջ մարդիկ վերականգնվում են մոտ 2-3 շաբաթից: Բարդություններ են գրանցվում խրոնիկ հիվանդություններ ունեցողների ու տարեցների շրջանում, որոնց մոտ վարակը հանգեցնում է թոքերի բորբոքման և այլ հիվանդությունների զարգացմանը:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb