Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է 13 տոկոսով

Աշխարհ 24.08.2019   13:28   578

Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է 605 առաջին դասարանցի. նոր ուսումնական տարվանից բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր, բայց այս թիվը վերջնական չէ, քանի որ առաջին դասարանցիների գրանցման գործընթացը շարունակվում է: 

Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանն ասել է, որ այսօրվա դրությամբ գրանցված է 605 առաջին դասարանցի, բայց այդ թիվը վերջնական չէ։

Նախորդ տարվա համեմատ, այս տարի այս փուլում առաջին դասարանցիները քիչ են. անցած տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է 694 առաջին դասարանցի:

Վրաստանի դպրոցներում նեթբուքերը ամեն տարի բաժանվում են մոտավորապես 50 հազար առաջին դասարանցիների: «Իմ առաջին համակարգիչը» պետական ծրագիրը Վրաստանում սկսվել է 2010 թ.-ին:



 Պիտակներ
         Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb