ԱԽ քարտուղարի խոսնակը հերքում է

Հերքումներ 24.01.2019   11:12   321

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանել է լուրերը, թե ԱԽ քարտուղարն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և նշանակվելու է ԿԸՀ նախագահ։

Քոչինյանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․
 

«Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր, համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ: Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին:
 

Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)»։



 Պիտակներ
         Անվտանգության խորհրդի քարտուղար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon