Ավտովթար. ուղևորներից երկուսը մահացել են

Պատահարներ 22.01.2019   10:02   393

Հունվարի 22-ին` ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Տ. Հ., 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Պատահարի հետևանքով ուղևոր Ջ. Խ.-ն (1952 թ.) տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորները՝ Ջ. (2001 թ.), Ա. (2000 թ.), Հ. (2009 թ.) Հ.-ները, Հ. Ն.-ն (1981 թ.) և վարորդը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Հ. Ն.-ն մահացել է, Ջ. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ժամը 03:20-ի սահմաններում Տ. Հ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ջ. և Հ. Հ.-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ջ. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ. Հ.-ինը՝ բավարար:



 Պիտակներ
         ավտովթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon