Ավտովթար Լոռու մարզում. վիրավորվել են պայմանագրային զինծառայողներ

Պատահարներ 25.12.2019   12:34   1379
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառերին:

Վթարի հետևանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարները: Բախման հետևանքով մեքենայից պոկված դետալները կոտրել են հարևանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաև վթարի հարևանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, իսկ BMW-ն վերածվել է մետաղե ջարդոնի: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:



 Պիտակներ
         ավտովթար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon