Ավտոպատահար․ Mercedes-ն ամբողջությամբ այրվել է

Պատահարներ 24.09.2019   11:06   365
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սեպտեմբերի 24-ին, ժամը 02:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Աիդա Հ., ծնված 1991 թ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ՝ Հայկ Ա., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:47-ին, մարվել՝ 02:57-ին: Ամբողջությամբ այրվել է «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները փակել են «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Mercedes


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon