Ավտոներկրողներն ահազանգում են

Իրադարձային 30.12.2019   11:14   909
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայտարարեցին, ասացին, որ այսուհետև կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաներ` պայմանով, որ ղեկը փոխվելու է, իսկ մաքսազերծումը լինելու է այն գնով, ինչը որ նախատեսված է ձախ ղեկով մեքենաների համար: Սակայն այդպիսի բան չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ավտոներկրող Արմեն Բարսեղյանը

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարել էր, որ այսուհետև հնարավոր է Հայաստան ներմուծել  աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ միայն դրանց ղեկային տեղաբաշխումը փոխելու պայմանով:

Ավտոներկրողն ասաց, որ ներմուծել է մեքենա, սակայն մաքսազերծումն ավելի թանկ է արժեցել, ավելացրել են տեղափոխման և բրոկերի գումար:

«Բրոկերն ամեն օր գին է թանկացնում, մենք պայմանավորվել էինք, ես իմ թղթերը տվել եմ 15 հազար դրամով, սակայն արդեն  30 հազար դրամ է ուզում: Իսկ հիմա նույն գործը 60 հազարով են անում: Չեմ հասկանում, չկա՞ որևէ մեկը, որը կարող է հսկել», - ասաց Արմեն Բարսեղյանը: 

«Մեզ ասել են, եթե հերթ կանգնեք ու մինչև դեկտեմբերի 31-ը, ժամը 18.00-ն չհասցնեք մեքենան մաքսազերծել, ուրեմն արդեն թանկ գներով կվճարեք, սակայն հայտարարել էին, որ հունվարի 1-ին ուժի մեջ մտնող որոշման ժամկետը հետաձգվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը»,- ասաց ավտոներկրողը:

Ավտոներկրողը հավելեց, որ ակնկալում է պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանից, քանի որ պարզվում է,  ինչպես հայտարարել էին այդպես չի լինելու և ավտոներկրողներն իրենց խաբված են զգում:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon