Ավտոմոբիլների համաշխարհային թողարկումը կարող Է կրճատվել Ճապոնիայում տեղի ունեցած հրդեհի պատճառով

Աշխարհ 31.03.2021   17:00   36

Ավտոմոբիլների համաշխարհային արտադրությունը կարող Է ապրիլ – հունիսին մոտավորապես 1,6 միլիոն ավտոմեքենայով կրճատվել Ճապոնիայի հյուսիս - արեւելքի Հիտատինակա քաղաքում կիսահաղորդիչների արտադրության Renesas Electronics խոշոր ընկերության գործարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Դա ավտոմոբիլների թողարկման ներկայիս ծավալի մոտավորապես 7 տոկոսն Է, մարտի 31-ին հայտնել Է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ Ճապոնիայի առաջատար ավտոմոբիլաշինական կորպորացիաները, ներառյալ Toyota Motor-ը եւ Nissan Motor-ը, արդեն ձեռնամուխ են եղել իրենց մոդելների մի մասի արտադրության կրճատման հարցի ուսումնասիրմանը կիսահաղորդիչների սուր պակասի կապակցությամբ, որը սաստկացել Է Renesas Electronics-ի գործարանում տեղի ունեցած հրդեհի պատճառով:

Այդ ձեռնարկությունում աշխատանքի լիակատար վերականգնման համար, ինչպես հաղորդվում Է, կպահանջվի մինչեւ չորս ամիս: Այնտեղ հրդեհը տեղի Է ունեցել մարտի 19-ին: Renesas Electronics-ն ավտոմոբիլների համար կիսահաղորդիչների արտադրության առաջատարներից մեկն Է:

Դրանց որոշ տեսակների գծով ընկերությունն առաջին տեղում Է աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb