Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 կգ սիգ

Իրադարձային 24.12.2020   15:20   49

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով»,-ասված է հայտարարությունում:

Նախարարությունից հիշեցրել են, որ սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը:

Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։


 Պիտակներ
         սիգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb