Ավստրիայի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհ 17.10.2020   18:18   333

Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը վարակվել Է կորոնավիրուսով: Հոկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է Ավստրիայի մամուլի գործակալությունը (ԱՄԳ)՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի քարտուղարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է գործակալությունը, վիրուսի հարուցած հիվանդությունը նախարարի մոտ ընթանում Է անախտանիշ:

Հոկտեմբերի 14-ին Շալենբերգն այցելել Է նախարարների կաբիենտի նիստ, որի մասնակիցները եղել են պաշտպանական դիմակներով: Որպես նախազգուշական միջոց նրանք բոլորը կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Նման կերպ են վարվել բոլորն, ովքեր մոտ շփման մեջ են եղել քաղաքական գործչի հետ: Շալենբերգի ներկայացուցիչը ենթադրություն Է հայտնել, թե նախարարը կարող Էր վարակվել հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Ավստրիայի արտգործնախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb