Ավստրալիայում փլվել է համալսարանի մասնաշենքի տանիքը

Աշխարհ 13.10.2020   17:30   33

Մեկ մարդ զոհվել եւ եւս մեկը վնասվածքներ Է ստացել Ավստրալիայի հարավ-արեւմուտքի Պերտե քաղաքի Քերթինի անվան համալսարանի մասնաշենքից մեկի՝ շինարարական աշխատանքների ժամանակ տանիքը փլվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է ABC հեռարձակող կորպորացիան:

Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 12:30-ին համալսարանի մասնաշենքի տարածքում նոր շենքի կառուցման վայրում:

Հինգհարկանի շենքի ապակե տանիքը հավաքելու ժամանակ ընկել Է կորպուսի ներսում՝ հարվածելով շինության հենարաններին ու հենածածկերին:

Փլուզման վայրում աշխատում են վթարային ծառայությունները, որոնց աշխատակիցները փնտրում են նրանց, ովքեր, հնարավոր Է, հայտնվել են փլվածքների տակ, հերթապահում են շտապօգնության անձնակազմերը եւ ոստիկանությունը:

Հաղորդվում Է, որ փլուզման հանգամանքները կասկածելի համարելու պատճառներ չկան: Այլ մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Ավստրալիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb