Ավստրալիայում երաշտից շուրջ 1 մլն ձուկ է սատկել

Աշխարհ 15.01.2019   20:29   361

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Ավստրալիայի խոշորագույն գետային ցանցում սաստիկ երաշտի հետևանքով մոտ մեկ միլիոն ձուկ է սատկել։
Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները նախազգուշացրել են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն ավելի կբարձրանա։ Կանխատեսվում է էկոիրավիճակի բարդացում։
Ըստ աղբյուրի՝ ջրի ցածր մակարդակն ու շոգը նպաստել են ջրիմուռների բազմացմանը, ինչը վնասում է ձկներին։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը կատարվածը «սարսափելի բնապահպանական աղետ» է որակել:



 Պիտակներ
         երաշտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb