Աստղագուշակային հյուրանոց

Art News 21.01.2021   23:30   1574

Ավստրալիայում բացված նոր հյուրանոցն իր կենվորներին առաջարկում է ամենօրյա հորոսկոպներ և անհատականացված ծառայություններ, որոնք որոշվում են բացառապես աստղագուշակային մոտիվներով:

Աշխարհում առաջին աստղագուշակային հյուրանոց TheUltimo-ն բացվել է Սիդնեյում: Անսովոր հյուրանոցը տեղակայված է չինական թաղամասի պատմական շենքում, հայտնում է Turizm-ը: TheUltimo-ի տերերի խոսքով՝ ձևավորումը, սնունդը և հյուրանոցում անցկացվող բոլոր միջոցառումները ոգեշնչված են երկնային աստղերի վարքագծով: Այստեղ կենվորներին հյուրասիրում են աստղաթեյով և աստղաաղանդերներով, ինչպես նաև առաջարկում են այցելել աստղագուշակային գրադարան:

Հյուրանոցում գտնվող հյուրերը կարող են նաև օգտվել պրոֆեսիոնալ աստղագուշակի ծառայությունից, պատվիրել աստղային քարտեզի 90-րոպեանոց խորացված խորհրդատվության սեանս և ստանալ չինական թաղամասի շրջակայքում բոլոր «փորձարարական» և «գաստրոլոգիական» միջոցառումների ցանկը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի Կենդանակերպի նշանը:

Հյուրանոցն ունի 95 համար, որտեղ թույլատրված է տնային կենդանիների հետ մնալ: Երկու տեղանոց համարի մեկ օրվա արժեքը սկսվում է 143 դոլարից:


 Պիտակներ
         անսովոր հյուրանոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb