Ավստրալիան հայտնել Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման մասին

Աշխարհ 13.11.2020   15:00   44

Կորոնավիրուսի դեմ ավստրալական պատվաստանյութը, արտադրվելով Քվինսլենդի համալսարանի բազայի վրա, կարող Է զանգվածային օգտագործման համար հասանելի լինել մինչեւ 2021 թվականի հուլիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է 9 News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթին:

Խոսքը V451 պատվաստանյութի մասին Է, որը մշակվում Է Քվինսլենդի համալսարանի կողմից՝ ավստրալական CSL Limited ընկերության հետ համատեղ: Ավստրալիայի իշխանություններն արդեն համաձայնագիր են կնքել այդ պատվաստանյութի 51 մլն չափաբաժին մատակարարելու շուրջ:

Հանթի խոսքով՝ պատվաստանյութի մշակումն ընթանում Է գրաֆիկի գերազանցմամբ, եւ կլինիկական փորձարկումների առաջին փուլը ցույց Է տվել, որ այն անվտանգ Է:

«Նախնական տվյալները շատ հստակ են, պատվաստանյութը (Քվինսլենդի համալսարանի կողմից արտադրվող) ապացուցում Է իր անվտանգությունը կլինիկական փորձարկումների առաջին փուլի ընթացքում, ինչպես նաեւ այն առաջացնում Է հակամարմինների դրական պատասխան: Դա նշանակում Է, որ այն խնդիր Է կատարում»,-ասել Է Հանթը:

Ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները Novavax դեղագործական ընկերության եւ Pfizer ու BioNTech ընկերությունների կոնսորցիումի հետ համաձայնագիր են կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 միլիոն չափաբաժին մատակարարելու շուրջ:

Սպասվում Է, որ Novavax և Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութերն Ավստրալիայում հասանելի կլինեն 2021 թվականի սկզբին կամ կեսերին:

Նաեւ հաղորդվել Է, որ հաջորդ շաբաթվանից Ավստրալիան գործարկում Է AstraZeneca բրիտանական դեղագործական ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ինքնուրույն արտադրություն, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb