Ավստրալիան երկարաձգում է Չինաստանից մուտքի արգելքը

Աշխարհ 21.02.2020   14:45   910

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի իշխանությունները ևս մեկ շաբաթ երկարաձգել են Չինաստանից երկիր մուտք գործելու արգելքը։ Այն կգործի ժամանող բոլոր անձանց համար՝ բացառությամբ Ավստրալիայի քաղաքացիների։ 

Չինաստանում տարածվող կորոնավիրուսից խուսափելու նպատակով փետրվարի 1-ին Ավստրալիան մուտքի  երկշաբաթյա արգելք սահմանեց, ապա այն երկարաձգեց մինչև փետրվարի 22։ Այժմ ևս 1 շաբաթով երկարաձգվեց Չինաստանից Ավստրալիա մուտքի արգելքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք։ Վարակվածներից ութը արդեն ապաքինվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից: Մնացածի վիճակը գնահատվում է կայուն:



 Պիտակներ
         Ավստրալիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon