Ավիապատահարի հետևանքով մահացել է Չեխիայի ամենհարուստ մարդը

Աշխարհ 29.03.2021   16:22   38

Չեխ միլիարդատեր Պետր Կելլները եղել Է մարտի 27-ին Ալյասկայի նահանգի Բյուտ քաղաքից ոչ հեռու ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թվում: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա գլխավորած PPF ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մարտի 28-ին Associated Press գործակալությունը հայտնել Էր առնվազն հինգ մարդու մահվան մասին Eurocopter AS50 ուղղաթիռի անկման հետեւանքով: Աղետի հետեւանքներն առայժմ պարզված չեն:

ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը կատարում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Պետր Կելլեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb