Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված, Շուշին է թիրախավորվել․ ԱՀ ԱԻՊԾ

Իրադարձային 28.10.2020   10:47   44

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։

Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։

Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb