Ավերսիա նախագիծ. ձախողված գիտափորձ

Հոգեբանական 24.02.2021   21:30   1685

«Ավերսիա» նախագիծը հոգեբանական գիտափորձ է, որը իրականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության բանակում 1970-ական թվականներին։

Գիտափորձը ուղղված էր համասեռամոլ զինվորներին ավանդական սեռական կողմնորոշման վերադարձնելուն։ Այդ նպատակով կիրառվել են բազմաթիվ հոգեբուժական և բժշկական միջոցառումներ։ Փորձարարության 18 տարիների ընթացքում իրականացվել է մոտ 900 վիրահատություն։

Ըստ պաշտոնական տվյալների գիտափորձին մասնակցել է 1000 մարդ, թեպետ զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։

Այսպիսով՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1970-1989 թվ․-ին իրականացվել է գաղտնի ծրագիր՝ բանակը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զինվորներից մաքրելու համար։ 

Նախագծի նպատակն էր բուժել համասեռամոլությունը տղամարդկանց և կանանց մոտ, քանի որ այդ ժամանակ դա օրենքի տեսանկյունից դիտարկվում էր հանցագործություն, եկեղեցու կողմից՝ մեղք, բժշկության տեսանկյունից՝ հիվանդություն։ Մասնագետները կիրառում էին ամեն հնարավոր տարբերակ․ հորմոնային փոփոխություններ, էլեկտրաշոկեր, թմրանյութեր, սեռը փոխելու վիրահատություններ։

Կիրառվում էր ավերսիոն բուժում կամ բուժում զզվանքի միջոցով, ինչը հոգեբանական մեթոդ է։ Սրա ժամանակ կիրառվում են տարբեր գրգռիչներ, որոնք ուղղված են այցելուի մոտ զզվանքի զգացողություն առաջացնելուն՝  վարքի այս կամ այն ոչ ցանկալի ձևերի հանդեպ։ 

Այս չափազանց գաղտնի ծրագիրը ղեկավարում էր բժիշկ Օբրի Լևինը (գնդապետ, գլխավոր հոգեբույժ)։ Արդյունքում հետազոտությունները ձախողվեցին։ Զինվորիների սեռական կողմնորոշվածության փոփոխությունը նրանց ուժերից վեր էր։ Սրա արդյունքում զինվորներից շատերը ինքնասպան եղան։ 1990-ական թվականներին հոգեբույժը փախավ Կանադա՝  խուսափելով ներկայանալ դատարան։


 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb