Ավելի քան 40 երկիրներ սկսել են Covid-19-ի դեմ պատվաստումները

Աշխարհ 12.01.2021   17:00   97

Աշխարհի ավելի քան 40 երկրում՝  5 տարբեր պատվաստանյութերի կիրառմամբ, սկսվել են կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումները։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի օգնական Բրյուս Էյլվարդը։

Նշվում է, որ կազմակերպությունն աշխատում է պատվաստման գործընթացի արագացման ուղղությամբ, հատկապես ցածր եկամուտներ ունեցող երկրներում։

«Ինտերֆաքսն» իր հերթին հայտնում է, որ ԵՄ-ում ամերիկյան Moderna ընկերության մշակած պատվաստանյութի առաջին խմբաքանակները ստացել են Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան։


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb