Ավելի քան 200 հազար մարդու կյանքում բան փոխեցինք․ Փաշինյան

Իրադարձային 30.05.2019   13:20   132
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարարության առաջարկած և կառավարության նիստում ընդունված երկու նախագծերի վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հատուկ ուշադրություն հրավիրեց։ Փաստացի, ըստ Փաշինյանի, այդ երկու որոշումներով Հայաստանի 200 հազար քաղաքացիների համար դրական փոփոխություններ կատարվեցին։

    «Սա ինչի՞ համար եմ ասում։ Հարգելի՛ գործընկերներ, պետք չէ զլանալ այս և այլ կարգի փոփոխությունները, համագործակցելով ԶԼՄ-ների հետ, ներկայացնել հանրությանը։ Որովհետև ձեզ հայտնի շրջանակներից բխող աղմուկ-աղաղակի տակ մենք էս ընթացքում այսպիսի բազմաթիվ որոշումներ ենք կայացրել, և դեռ բազմաթիվ որոշումներ ենք կայացնելու։ Եվ ես խնդիր եմ առաջադրում, որ մեր, ձեր կատարած աշխատանքը կոնկրետ և լայնամասշտաբ, պատշաճ ծավալներով լուսաբանվի։ Ավելորդ համեստության կարիք բացարձակապես չկա», – ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ երբեմն կոռուպցիոն մեխանիզմները գործում են նաև այն պատճառով, որ քաղաքացիները տեղյակ չեն լինում, որ դեղերն իրենց տրամադրվում են անվճար։ Դրանք, ըստ Փաշինյանի, ոչ միայն արժեզրկում են կառավարության աշխատանքը, այլև մարդկանց զրկում են իրենց հասանելիք օգնությունից։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon