Ավելի քան 1200 արցախցի բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում

Իրադարձային 13.01.2021   14:09   31

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը օգնություն է տրամադրել Արցախի Մարտակերտ քաղաքում:

Տեղի բնակիչների ընդունելությունը ՌԴ ՊՆ մասնագետների կողմից իրականացվում է Ստեփանակերտում և Մարտակերտում տեղակայված դաշտային հիվանդանոցներում: Շարժական խմբերն ամբուլատոր օգնություն են տրամադրում հեռավոր բժշկական կենտրոններում:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1200 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում՝ 157 երեխա:

Դիմած քաղաքացիները շարժական հիվանդանոցում խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել որակավորված թերապևտներից, վիրաբույժներից և մասնագետներից:

Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժության հետ:

Ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համավարակաբաններ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb