Ավազակային հարձակում կատարողը բռնվել էր հենց դեպքի վայրում (տեսանյութ)

Իրադարձային 07.06.2019   12:15   87
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մասիսում ավազակային հարձակում էր կատարվել: Մայիսի 31-ին, օրը ցերեկով, մի տղամարդ Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ էր մտել, հարցուփորձ արել` որ կոշիկն ինչ արժե, և երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, գումար էր պահանջել: Բայց գործն այլ ընթացք էր ստացել. հարձակումը ձախողվել էր...
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից:

Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել, զարգացումներն անկախատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել: 
Իսկ զարգացումներ, այնուամենայնիվ, եղել էին: Քաղաքացիներն օգնության էին հասել, վնասազերծել հարձակում կատարած 41 ամյա տղամարդուն, որն էլ վայր ընկնելիս վնասել էր դեմքը:
Իրավապահները նրան հիվանդանոց տեղափոխեցին: Բուժօգնություն ստանալուց հետո տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:
Ոստիկանները կասկածյալին բերման ենթարկելով սահմանափակվել և գործն ավատված համարել, բնականաբար, չէին կարող: Անհրաժեշտ էր զրուցել խանութի վաճառողուհիների հետ, որոնք, ի դեպ քույրեր էին, պարզել դեպքի հանգամանքները...
Ավազակության փաստով միջոցառումները շարունակվում էին, երբ նույն օրը ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Շիրազի փողոցում, ժամեր առաջ մի կնոջ են կողոպտել:

Տուժողը բաժին հրավիրվեց: Ըստ նրա` հանրախանութից գնումներ կատարած դուրս էր եկել, մի տղամարդ թիկունքից մոտեցել էր, ձեռքից բացահայտ հափշտակել դրամապանակն ու փախել: «Կլիներ մոտ 40 տարեկան, միջահասակ էր, ճաղատ»,-ասում էր տուժողը:
Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրվեցին հանրախանութի տեսախցիկների տեսագրությունները... 
Տեսագրությունների վերծանումը հուշում էր, որ կողոպտողին փնտրելու կարիք չկա: Նա արդեն ոստիկանությունում էր: Շիրակի փողոցում կատարվածը, նույնպես բերման ենթարկված տղամարդու ձեռքի գործն էր: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալին և նա խոստովանեց, որ ավազակային հարձակումից ժամեր առաջ նաև մի կնոջ է կողոպտել: 
Քննչական փորձարարության ժամանակ կասկածյալը մանրամասնեց, թե որ դեպքն ինչպես է եղել, նաև թաքցրած տեղից ներկայացրեց հափշտակած դրամապանակը:
Դանակն առգրավվել է: Հարուցվել է քրեական գործ: 
Նախաքննությունը շարունակվում է:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ավազակային հարձակում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon