Ավազակային հարձակում «Հայփոստ»-ում

Իրադարձային 04.08.2020   16:00   139

Օգոստոսի 4-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակություն է կատարվել։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ատրճանակով զինված մի տղամարդ մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել։ Ներսում գտնվողները աղմուկ են բարձրացրել ու օգնություն խնդրել։

Տարածքում ծառայություն իրականացրած Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, արագ արձագանքելով քաղաքացիների օգնության կանչերին, տեղում վնասազերծել են տղամարդուն և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Բաժնում պարզվել է կասկածվողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 33-ամյա տղամարդ էր։ Նա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ատրճանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb