Ավարտվել է շանտաժի եղանակով սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի քրեական գործի նախաքննությունը

Իրադարձային 05.11.2019   11:13   93
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է շանտաժի եղանակով անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ: Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարը, որն ստանալուց հետո տղամարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել ու ստացել է վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ ևս: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով իր պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա դասընկերներին, ինչպես նաև՝ տարածել համացանցով՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ նույն տղամարդու կողմից շանտաժի եղանակով երեք այլ անձանց սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի վերաբերյալ ևս:

Այսպես՝ տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով մեկ այլ էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի բնակչուհու հետ, ներգործել է նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել, պահանջել և ստացել է վերջինիս մերկ լուսանկարները, շանտաժի ենթարկելով` պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հիշյալ պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում` այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Բացի այդ, տղամարդը նույն եղանակով ծանոթացել է մեկ այլ՝ 16 տարին լրացած աղջկա հետ, համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Լուսանկարներն ստանալուց հետո տղամարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան և ներգործելով նրա հոգեկան աշխարհի վրա ու շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հակառակ դեպքում նշված լուսանկարները տարածել համացանցով՝ այդկերպ տասնվեց տարին լրացած անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Մեկ այլ դեպքով նույն տղամարդը «facebook.com» սոցիալական կայքում նամակագրություն է վարել Տավուշի մարզի բնակչուհու հետ, փոխադարձ շփման ընթացքում ներգործել է վերջինիս հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել, պահանջել և ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Նշված լուսանկարներն ստանալուց հետո, դարձյալ շանտաժի ենթարկելով, տղամարդը կնոջից պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում՝ այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         շանտաժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon