Ավարտվել է ՀՀ զինվորական դատախազի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը ՌԴ

Իրադարձային 06.11.2019   10:32   96
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ զինվորական դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Փորձի փոխանակման համատեքստում հայկական պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ զինվորական իրավապահ համակարգին, զորամասերում օրենսդրության կիրառման նկատմամբ հսկողության կառուցակարգերին, զինվորական գործերով մինչդատական և դատական վարույթի շրջանակներում քրեական հետապնդման իրականացման ընթացակարգերին, ռազմական դատարանների գործունեությանը, Արևմտյան ռազմական օկրուգի զինվորական դատախազության կառուցվածքային և գործույթային առանձնահատկություններին և ռազմական-իրավաբանների, զինվորական դատախազության կադրերի ուսուցման համակարգին:

Այցի շրջանակներում Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հանդիպումը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների զինվորական դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: 

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով ՌԴ գործընկերներին բովանդակալից և հետագա համատեղ պլաններին նպատակաուղղված օրակարգով այցի հրավերի համար, նշել է, որ իրավական ոլորտում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար բավարար նախադրյալներ է ապահովում երկկողմ ձևավորված իրավապայմանագրային բազան:

«Հայաստանի Հանրապետության դատախազությունը, որպես հետաքննության և նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրականացրել և իրականացնում է հսկողություն՝ վկայակոչված երկկողմ համաձայնագրերով, պայմանագրով և Կոնվենցիայով ՀՀ իրավապահ մարմինների վրա դրված պահանջների անշեղ կատարման նկատմամբ:

Համոզված եմ, որ նշված պարտավորությունների կատարումն այսուհետ ևս կկրի երկկողմ բնույթ, ինչի մասին է վկայում սույն այցը, որը կնպաստի երկու երկրների իրավական համակարգերի միջև աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, երկկողմ պայմանագրերով ստանձնած իրավապարտավորություների իրացման ընթացքում առաջացած խնդիրների լուծմանը»,-ասել է Վահե Հարությունյանը:

ՀՀ զինվորական դատախազն ավելացրել է, որ նման ձևաչափով հանդիպման կազմակերպումը նպաստում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դատախազությունների միջև քրեական հետապնդման իրականացման ոլորտում փոխշահավետ համագործակցության անշեղ զարգացմանն ու ամրապնդմանը, ինչը հնարավորություն կընձեռնի առավել արդյունավետ դիմակայել քրեական հետապնդման ոլորտում օրեցօր ծառացող մարտահրավերներին:

Այս համատեքստում ՀՀ զինվորական դատախազը ՌԴ իր գործընկերոջը հրավիրել է 2020թ. պատասխան այց կատարել Հայաստանի Հանրապետություն:

ՌԴ զինվորական գլխավոր դատախազ Վալերի Պետրովն իր հերթին նշել է, որ ՌԴ-ին և ՀՀ-ին միավորում է բազմակողմանի կապերի կայուն համակարգ, որն առանձնանում է բարձր արդյունավետությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում՝ մասնավորապես ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Վերջինս նպաստում է նաև երկու երկրների ռազմատեխնիկական հարաբերությունների, զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը: Այդ շրջանակներում պարոն Պետրովը վստահություն է հայտնել, որ  հայկական պատվիրակության այցը ՌԴ նոր խթան կհանդիսանա երկու երկրների զինվորական ոլորտի իրավապահ մարմինների և դատախազությունների հարաբերությունները որակապես նոր մակարդակի տեղափոխելու համար:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դատախազ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon