Ավագյանի հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կկայանա ապրիլին

Սպորտ 02.03.2021   18:15   52

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի հաջորդ մենամարտի օրը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 8-ին ամերիկյան Նյու Յորք քաղաքում: Հայ բռնցքամարտիկի մրցակցի անունը դեռևս հայտնի չէ: Այժմ Ավագյանը բնակվում է ԱՄՆ-ում և մարզումներ անցկացնում այնտեղ:

Ավագյանն իր նախորդ մենամարտն անցկացրել է ընթացիկ տարվա հունվարին, որն ավարտել էր ոչ-ոքի արդյունքով:

Ավագյանը հանդես է գալիս թեթևագույն և թեթև քաշային կատեգորիաներում: 2008-2016 թվականներին հանդես է եկել Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականում:

Ազգային առաջնությունների հաղթող և մրցանակակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե երկակի մեդալակիր, Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից:


 Պիտակներ
         Ավագյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb