Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում

Իրադարձային 23.03.2021   12:16   43

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում՝ մեկ ջոկատով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով 23-ը՝ քաղաքացիական անձինք են:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb