Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականի շրջանում

Իրադարձային 07.04.2021   13:52   30

Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն ապրիլի 7-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նախօրեին Հադրութի շրջանում իրականացված որոնումների ընթացքում աճյուններ չեն հայտնաբերվել:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների թիվն ընդհանուր առմամբ 1529 է:


 Պիտակներ
         Աճյունների որոնողական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb