Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

Իրադարձային 12.08.2019   17:20   84
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր՝ օգոստոսի 12-ին ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին եւ վերջիններիս արդյունքում ակնկալվող ազդեցությանը, ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայումս իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։

ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության կողմից ներկայումս տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի Հանրապետության վարկանիշավորման վրա։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ատոմ Ջանջուղազյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon