«Աթլետիկոն» ցանկանում է գնել Մեսութ Օզիլի տրանսֆերը

Սպորտ 16.01.2019   19:08   275

Sports.ru-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հնարավոր է տեղափխվի Իսպանիայի առաջնություն:
Թուրք ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մտադրություն ունի «Աթլետիկոն»: Մադրիդյան ակումբի ղեկավարությունն արդեն դիմել է «Արսենալին»՝ Օզիլի տրանսֆերի համար 18 միլիոն ֆունտ (մոտ 20,2 մլն եվրո) վճարելու պատրաստակամություն հայտնելով:
«Արսենալը» պատրաստ է հրաժարվել Օզիլի ծառայություններից, սակայն 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելուն կարող է խոչընդոտել բարձր աշխատավարձը:

Այժմ Օզիլն «Արսենալում» շաբաթական 350 հազար ֆունտ է ստանում:
 



 Պիտակներ
         Մեսութ Օզիլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon