Աթամբաևը մեղադրվում է պետական հեղաշրջում նախապատրաստելու համար

Աշխարհ 13.08.2019   12:18   73
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  օգոստոսի 8-ին ձերբակալված Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը պետական հեղաշրջում Էր պատրաստում հանրապետությունում: Օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփումբաևը:

«Աթամբաևը պետական հեղաշրջում Էր ծրագրել երկրում»,- ասել Է նա: Ըստ Օփումբաևի՝ նախկին նախագահն իր ձերբակալման գործողության ժամանակ պաշտպանության համար հատուկ օգտագործել Է կանանց և երեխաների, որպեսզի խաղաղ քաղաքացիների վիրավորման մասին տեղեկատվությունն օգտագործի որպես գործոն իշխանության տապալման համար:

Օփումբաեւը ճշտել Է, որ Աթամբաևի նստավայրի գրոհին մասնակցած՝ հատուկ ստորաբաժաման մարտիկը գնդակահարվել Է պետության նախկին ղեկավարի տանը հայտնաբերված զենքով: Հանրապետության իշխանությունները կալանք են դրել Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Աթամբաև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon