Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության ընթացքում տուժածների թիվը հասել Է 48-ի

Աշխարհ 08.08.2019   12:34   169
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման հատուկ գործողության հետեւանքով տուժածների թիվը հասել Է 48-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:

«Բիշքեկի եւ Չույի մարզի հիվանդանոցներ բժշկական օգնության Է դիմել 48 մարդ»,-հայտարարել են գերատեսչությունում:

Տուժած հատուկ ջոկատայիններից մեկը գործողության ժամանակ մահացել Է կրծքավանդակին ստացած հրազենային վերքի պատճառով:

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայություններն սկսել են մայրաքաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա Քոյ Թաշ գյուղում նախկին նախագահ Ալմազբեկ Աթամաբաեւին նրա նստավայրում ձերբակալելու գործողությունը:

Նրանք նախկին ղեկավարի կողմնակիցների դեմ կիրառել են հատուկ միջոցներ: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:

Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին դատախազությանն Է հանձնել նախկին նախագահ Աթամբաեւին վերագրվող մեղադրանքների ցուցակը, որը պատրաստել Է պատգամավորների հատուկ հանձնախումբը: Երկրի նախկին նախագահին մեղադրել են ապօրինի հարստացման, հողամասի զավթման, Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի եւ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման մեջ:

Աթամբաևն ինքը խորհրդարանականների մեղադրանքները որակել Է «անհեթեթ» և հայտարարել, որ մաքուր Է ժողովրդի հանդեպ ու պատրաստ Է պատասխան տալ նախագահի պաշտոնում իր բոլոր արարքների համար:

Ալամզբեկ Աթամբաևը երկիրը գլխավորել Է 2011-ից մնչեւ 2017 թվականը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Աթամբաև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon