Աստված անճանաչելի է․ Եզնիկ Կողբացի

Մտորման համար 18.02.2021   19:00   90

Եզնիկ Կողբացի (մոտ 380, Կողբ – 450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղեցական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են ԿորյունըԵղիշենՄովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։

«Բնությունը կազմված է Աստծո ստեղծած չորս տարրերից (հուր, օդ, ջուր, հող), օժտված է նյութ, կեցությամբ և գտնվում է շարժման վիճակում, որի աղբյուրը Աստվածն է: Նյութական է այն, ինչ ընկալվում է զգայարաններով: Զգայության համեմատ ճանաչողունն ավելի բարձր աստիճան է բանականությունը:

Աստված անճանաչելի է, նրան կարելի է հասնել հավատի միջոցով»:

Հայ մեծ մտածողը, անդրադառնալով չարի և բարու փոխհարաբերություններին, չարիք է որակում բոլոր այն գործողությունները, որոնք մարդկանց համար վնասակար հետեւանքներ են ունենում, իսկ ավելի գործնական հարթության վրա դնելով հարցադրումը՝ համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդն իր ողջ ուժերի նպատակասլաց համախմբման դեպքում կարող է հաղթահարել զրադաշտականության պարտադրման սպառնալիքը: 
 


 Պիտակներ
         Եզնիկ Կողբացի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb