AstraZeneca-ի պատվաստանյութ՝ 9COVID-1-ի դեմ 70 տոկոսանոց արդյունավետություն

Առողջական 23.11.2020   17:10   51

COVID-19- ի դեմ պատվաստանյութը, որը մշակվում է AstraZeneca-ի և Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ, ցույց է տվել 70 տոկոսանոց արդյունավետություն։ Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ սա 20 հազար կամավորների վրա պատվաստանյութի փորձարկման նախնական արդյունքներն են: Պարզվել է, որ պատվաստանյութի մեծ չափաբաժնի մեկ ընդունմամբ արդյունավետությունը 62% է, կրկնակի պատվաստմամբ այս ցուցանիշը կարող է աճել մինչև 90%:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սա անվանել է «ֆանտաստիկ արդյունքներ»՝ նշելով, որ պատվաստանյութերի անվտանգության ստուգումները կշարունակվեն:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb