Աստղագետները նոր գաճաճ գալակտիկա են հայտնաբերել

Science News 21.05.2020   23:45   788

Աստղագետների միջազգային խումբը նոր գաճաճ գալակտիկա է հայտնաբերել, որն անվանվել է Bedin 1: Այս մասին ասվում է Եվրոպական տիեզերական գործակալության թվիթերյան էջում:

«NGC 6752 գալակտիկաների կույտում ամենահին ու խամրած որոշ աստղերն ուսումնասիրելու համար «Հաբլ»-ը (ավտոմատ աստղադիտարան, որը Երկրի ուղեծիր էր դուրս բերվել 1990 թվականին) օգտագործող աստղագետները գաճաճ գալակտիկա են հայտնաբերել (բաղկացած է մի քանի միլիարդ աստղից) և անվանել այն Bedin 1», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նոր հայտնաբերված գաճաճ գալակտիկան գտնվում է Երկրից 30 մլն լուսատարի հեռավորության վրա, ինչը բավական մոտ է համարվում:



 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon